Jump to content

Գրիֆինների ընտանիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիֆինների ընտանիքը
Family Guy
Изображение логотипа
ԺանրՄեծահասակների անիմացիա
Անիմացիոն սիթքոմ
Թեմաանհաջող ընտանիք
ՍտեղծողՍեթ ՄաքՖարլեյն
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Սեթ Մաքֆարլեյն
Ալեքս Բորշտեյն
Սեթ Գրին
Միլա Կունիս
Մայք Հենրի
ՊրոդյուսերՍեթ Մաքֆարլեյն
Դեյվիդ Գուդման
Քրիս Շերիդան
Դենի Սմիթ
Մարկ Հենթեման
Սթիվ Կալագան
Ալեք Սուլկին
Ուելեսլի Ուայլդ
Գործադիր պրոդյուսերՍեթ ՄաքՖարլեյն և David Zuckerman?
ԵրաժշտությունՌոն Ջոնս և Ուոլտեր Մերֆի
Պատմվածքի վայրQuahog?
Գեղարվեստական աշխարհFamily Guy universe?
Եթերաշրջանների քանակ23[2]
Սերիաների քանակ424
Էկրաններին էհունվարի 31, 1999[3]-ից
ՀեռուստաալիքFox Broadcasting Company[3]
ԸնկերությունFuzzy Door Productions
20th Century Fox Television
Դիստրիբյուտոր20th Television, Հուլու և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ480i (SDTV) (1999–2003, 2005–2010)
720p (HDTV) (2010–այժմ)
Ձայնի ձևաչափDolby Digital 5.1
Պարգևներ
ՆախորդԼարի և Սթիվ
ՀաջորդԿլիվլենդի շոու
ԿապակցվածԱմերիկյան հայրիկ
Կլիվլենդ շոու
ԿարգավիճակԸնթացքի մեջ
Պաշտոնական կայքէջ

«Գրիֆինների ընտանիքը» (անգլ.՝ Family Guy, թարգ.` «Ընտանիքի մարդ»), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, ստեղծված կատակերգու անիմատոր Սեթ Մաքֆարլեյնի կողմից։ Մուլտսերիալը պատմում է Գրիֆինների ընտանիքի մասին, որը բաղկացած է ամուսիններ Պիտեր և Լոիս Գրիֆիններից, երեխաներ Քրիս, Մեգ և Սթյուի Գրիֆիններից, ինչպես նաև անձնավորված ընտանի շնից՝ Բրայանից։ Գործողությունները տեղի են ունենում Ռոդ Այլենդում գտնվող Քոհոգ գեղարվեստական քաղաքում։ Մուլտսերիալում առկա հումորը երբեմն հանդես է գալիս հավելային դրվագների միջոցով՝ կծու երգիծանքի ենթարկելով ամերիկյան զանգվածային մշակույթի այս կամ այն տարրերը։

Պատմությունը և ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարն առաջացել է Սեթ Մաքֆարլեյնի մոտ 1995 թվականին, երբ վերջինս սովորում էր Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում։ Նրա դիպլոմային աշխատանքը «Լարիի կյանքը» անիմացված կարճամետրաժն էր[4]։ Մուլտֆիլմը դրական տպավորություն թողեց «Hanna-Barbera» անիմացիոն ստուդիայի վրա, և ստուդիան Մաքֆարլեյնին առաջարկեց անիմատորի աշխատանք։ 1997 թվականին Մաքֆարլեյնը շարունակեց զարգացնել դիպլոմային աշխատանքի նախատիպը՝ վերնագրելով «Լարին և Սթիվը»։ Այն ցուցադրում էր Լարի անունով միջին տարիքի տղամարդու հարաբերությունները իր ինտելեկտուալ շան հետ։ Այն ցուցադրվեց 1997 թվականի փետրվարի 5-ին՝ որպես «What-a-Cartoon» անիմացիոն ցուցադրության հատված, «Cartoon Network» կաբելային հեռուստաընկերությամբ։ Մաքֆարլեյնն այդ ժամանակ 23 տարեկան էր[5]։ Մուլտֆիլմը գրավեց «20th Century Fox» ստուդիայի ուշադրությունը, և նրանք առաջարկեցին Մաքֆարլեյնին պատրաստել սերիալ, որը հիմնված կլինի գլխավոր հերոսների վրա՝ ցուցադրման պատրաստման համար Մաքֆարլեյնին հատկացնելով 50 000 ԱՄՆ դոլար։ Մակֆարլեյնը ներկայացրեց պատրաստ նախագիծը տանն աշխատելուց 6 ամիս հետո։

Նոր սերիալը հետևում էր վերոնշյալ կարճամետրաժի մի քանի յուրահատկություններ, այդ թվում՝ Լարին և Սթիվը նախատիպ էին հանդիսանում Պիտերի և Բրայանի համար։ Մաքֆարլեյնը կատակում է, որ «Լարիի կյանքի» և «Գրիֆինների» մեջ տարբերությունն այն է, որ դրանցից առաջինի պրեմիերան կայացել է ուսանողների հանրակացարանում, իսկ երկրորդինը՝ Սուպերբոուլի ցուցադրությունից հետո։ Իր արվեստի համար Մաքֆարլեյնի համար ոգեշնչություն են հանդիսացել այնպիսի մուլտեր, ինչպիսիք են «Սիմփսոնները», «Բոլորը ընտանիքում»-ը, «Լարի Սանդերսի շոու»-ն։

Մեկ էպիզոդի ստեղծման համար պահանջվում է մոտ 10 ամիս, քանի որ անիմացիան նկարվում է ձեռքով։ Հետևաբար՝ շոուն հազվադեպ է պարունակում հղումներ սերիայի թողարկման շուրջ՝ ի տարբերություն «Հարավային այգու», որում սերիայի ստեղծումը պահանջում է մոտ 3 շաբաթ, ինչը թույլ է տալիս սցենարիստներին հղումներ կատարելով ընթացիկ իրադարձություններին՝ դարձնել սերիալն ակտուալ։ Առաջին սցենարիստները, ում հետ Մաքֆարլեյնը պետք է աշխատեր, նախկինում անիմացիոն հեռուստաշոուի համար սցենարներ պատրաստելու փորձ չունեին[6]։

Մաքարլեյնը, իր խոսքերով, հին դրամատիկական ռադիոշոուների շատ մեծ երկրպագու էր։ Դրանցից մեկը՝ «Սասպենսը», 1940-ականների բազմասերիանոց ռադիոշոու էր, որտեղ յուրաքանչյուր առանձին թողարկում դուրս էր գալիս «չար» վերնագրով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիֆինների ընտանիքը» հոդվածին։